Մադոննան թողարկել է «Madame X» բույրը

17:19   25 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի երգչուհի Մադոննան ստեղծել է սեփական բույրը՝ «Madame X», որը ոգեշնչված է նրա վերջին ստուդիական ալբոմով։ Աստղը պատմել է, որ օծանելիքը շուտով կհայտնվի վաճառքում եւ տեսանյութ հրապարակել, որում բացում է նոր բույրի տուփը։

«Կարծում եմ, որ այն մի փոքր ծանր է, երբ առաջին անգամ եք օգտագործում, սակայն ձեր մաշկի հետ 30 րոպե միաձուլվելուց հետո այդ ծանրությունն անհետանում է»,- հոլովակում նշում է երգչուհին։

Մադոննան չի նշել, թե ինչ բաղադրիչներ են ներառվել «Madame X»-ի մեջ։ Բույրի վաճառքի հստակ օրը եւս չի հաղորդվում։



© NEWS.am STYLE