Միխայիլ Եֆրեմովի 10-ամյա որդին վարակվել է կորոնավիրուսով

12:09   25 սեպտեմբերի, 2020

Դերասան Միխայիլ Եֆրոմովի կրտսեր որդին՝ Բորիսը, վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Այդ մասին StarHit-ի հետ զրույցում հայտնել է ընտանիքի ընկերը՝ Ալեքսեր Լոբարեւը։ Նրա խոսքով՝ դերասանի 10-ամյա որդին վարակվել է դպրոցում։  

«Կրտսեր որդու՝ Բորյայի մոտ, իսկապես, COVID է հայտնաբերվել։ Նա իրեն լավ է զգում, հիվանդությունը գրեթե առանց ախտանշանի է ընթանում, ջերմություն չունի։ Վարակվել է դպրոցում, ուր համադասարանցիներից մեկը հիվանդացել էր։ Բոլոր աշակերտները թեստ են հանձնել, Բորյայի թեստի արդյունքը դրական է»,- ասել է ընտանիքի ընկերը։

Михаил Ефремов – биография, фото, семья, личная жизнь, жена и дети, авария,  приговор 2020

Դրանից հետո ստիպված են եղել ստուգվել նաեւ Միխայիլի կինը՝ Սոֆյան, ինչպես նաեւ տղայի ավագ քույրերը։ Նրանց թեստերի արդյունքներն առայժմ բացասական են։ Սակայն ընտանիքը որոշում է կայացրել ինքնամեկուսանալ ամառանոցում, մինչ Բորիսը կապաքինվի։

Սոֆյա Կրուգլիկովան մի քանի շաբաթ չի կարողանա մեկուսարանում այցելել Միխայիլ Եֆրեմովին։ Արտիստի կինը զբաղված է բողոքի պատրաստմամբ, սակայն այժմ ստիպված կլինի փաստաթղթերը կարգի բերել հեռավար։

 



© NEWS.am STYLE