Նշանադրությունից երկու ամիս անց Դեմի Լովատոն բաժանվել է փեսացուից

15:12   25 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոն՝ Victoria's Secret-ի վարկածով՝ 2016թ.-ի ամենասեքսուալ երգչուհին, չեղարկել է նշանադրությունը։ Այս մասին հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Деми Ловато и Макс Эрих

«Բարդ որոշում էր, բայց Դեմին ու Մաքսը որոշել են տարբեր ճանապարհներով գնալ՝ իրենց կարիերայի վրա կենտրոնանալու համար։ Նրանք հարգում ու սիրում են միմյանց եւ միշտ բարձր կգնահատեն ժամանակը, որ միասին են անցկացրել»,- հայտնել է աղբյուրը։

Դեմին ու Մաքսը սկսել են հանդիպել մարտին։ Երգչուհին խոստովանել էր, որ հանդիպելով Էրիխին՝ անմիջապես հասկացել է, որ սիրում է նրան։

«Դա մի բան էր, որը հնարավոր չէ նկարագրել, եթե նման բան չեք զգացել, բայց, բարեբախտաբար, դու եւս զգացել ես դա»,- ասել էր նա։



© NEWS.am STYLE