«Հեքիաթային». Սոնա Ռուբենյանի լուսանկարը

22:44   25 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան հետաքրքիր հագուստ է կրում։ Երգչուհին այն համադրել է ոճային պայուսակի հետ։ Մազերն արձակված են, Սոնան նախապատվություն է տվել բնական շպարին։ Ու թեեւ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Հեքիաթային»։

View this post on Instagram

A post shared by Sona Rubenyan (@sonarubenyan) on

Օրերս հրապարակված կադրերում Սոնան հավաքել էր մազերը։ Տաղանդավոր երգչուհին վառ շպար էր ընտրել՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Սոնայի կերպարն ամբողջացրել էին խոշոր ու ոճային  աքսեսուարները՝ ականջօղերը։ Երգչուհու էջը լի էր դրական մեկնաբանություններով։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել. «Գեղեցկուհի», «հիասքանչ»։



© NEWS.am STYLE