Արքայադուստր Եվգենյան հայտարարել է հղիության մասին

14:01   25 սեպտեմբերի, 2020

Արքյադուստր Եվգենյան ու նրա ամուսինը՝ Ջեք Բրուքսբենքը, երեխայի են սպասում։ Ընտանիքում սպասվող համալրման մասին տեղեկությունը հաստատել են Բուքինգեմյան պալատում, հայտնում է Guardian-ը։

Принцесса Евгения и Джек Бруксбэнк ждут ребенка

«Ձերդ թագավորական մեծություն արքայադուստր Եվգենյան եւ պարոն Ջեք Բրուքսբենքը շատ ուրախ են հայտնել, որ 2021թ.-ի սկզբին սպասում են երեխայի ծնունդի։ Յորքի դուքսն ու դքսուհին, միստր եւ միսիս Ջորջ Բրուքսբենքը, թագուհին եւ Էդինբուրգի դուքսը հիացած են այդ նորությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Եվգենյան արդեն իսկ ուրախալի լուրը հայտնել է Instagram-ում փափուճների լուսանկար հրապարակելով ու նշելով, որ ինքն ու ամուսնը շատ հուզված են։



© NEWS.am STYLE