Կալիֆոռնիայի օդանավակայանում միջադեպից հետո Հարիսոն Ֆորդն ընդամենը կուրսեր է անցել

16:12   25 սեպտեմբերի, 2020

Ավիամիջադեպի պատճառով դերասան Հարիսոն Ֆորդի դեմ հետաքննությունը փակվել է, երբ վերջինս ուղղիչ մարզական կուրսեր է անցել, հայտնում է TMZ պորտալը։ Հենց դերասանն ավարտել է այդ կուրսը, գործը փակվել է։

Ապրիլի «CNN» հեռուստաընկերությունը, վկայակոչելով Ֆորդի ներկայացուցչին, հայտնել է, որ դերասանը Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող օդանավակայանում վտանգավոր միջադեպի մեղավոր է դարձել։ Ֆորդը, որը գտնվել է Aviat Husky ինքնաթիռի ղեկին, փակել է օդային դարպասների միակ թռիչքուղին, երբ մեկ այլ ինքնաթիռ վայրէջք էր կատարում։ Նրա ներկայացուցչի խոսքով՝ դերասանը սխալ է մեկնաբանել դիսպետչերի հրահանգները։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չէր տուժել։

Ֆրոդն ինքնաթիռ ղեկավարելիս բազմաթիվ անգամներ հայտնվել է վտանգավոր իրավիճակներում։ 2015թ.-ի մարտին կանգ էր առել փոքր ինքնաթիռի շարժիչը, որի ղեկին դերասանն էր։ Ֆորդը ստիպված էր կոշտ վայրէջք կատարել գոլֆ խաղալու համար նախատեսված տարածքում։ Նա այդ ժամանակ բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել։



© NEWS.am STYLE