Սելենա Գոմեսն առաջին անգամ ցույց է տվել սպին, որը մնացել է երիկամի փոպատվաստումից հետո (ֆոտո)

19:11   25 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսն Instagram-ում լողազգեստով լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել գայլախտի հետեւանքները։ Գոմեսը կապույտ լողազգեստ է կրում, իսկ ազդրին նկատելի է վիրահատական միջամտության հետեւանքը։

«Հիշում եմ՝ երիկամի փոխպատվաստումից հետո ինձ համար սկզբնական շրջանում բարդ էր ցույց տալ սպին։ Ես չէի ուզում, որ լուսանկարներում այն երեւա, հագուստ էի կրում, որը թաքցնում էր այն»,- գրել է 28-ամյա Սելենան։ Հիմա արդեն երգչուհին ինքնավստահ է եւ հպարտ ամենով, ինչ ստիպված է եղել հաղթահարել։

2015թ.-ին Սելենա Գոմեսի մոտ գայլախտ է հայտնաբերվել, որը երգչուհու մոտ դեպրեսիա եւ խուճապային գրոհ է առաջացրել։ 2017թ.-ին նա երիկամի փոխպատվաստման է ենթարկվել, իսկ մեկ տարի անց հայտնվել է հոբեգուժական հիվանդանոցում։



© NEWS.am STYLE