Վին Դիզելը թողարկել է իր առաջին երգը

20:07   25 սեպտեմբերի, 2020

Հոլիվուդյան դերասան, «Ֆորսաժ», «Ռիդիկի քրոնիկոնը» ֆիլմերի աստղ Վին Դիզելը թողարկել է իր առաջին երգը։ Ստեղծման ընթացքում նրան է միացել նորվեգացի հայտնի դիջեյ Kygo-ն, որի հետ Վինը ներկայացրել է «Feel Like I Do» երգը։

«Երկար ժամանակ խոստանում էի երաժշտություն թողարկել, որը ոգեշնչված է ձեզանով, դուրս գալ հարմարավետության սահմաններից։ Շնորհակալություն, որ հավատում էիք ինձ»,- հայտարարել է Վին Դիզելը։ Երգն արդեն իսկ հասանելի է Spotify-ի, Apple Music-ի եւ Google Play-ի երաժշտական ծառայություններում։

Վին Դիզելն առաջին դերասանը չէ, որ երկրպագուների համար անսպասելի կերպով երաժշտություն է թողարկում։ Կինոաստղերի շարքում շատ երաժիշտներ ու երգիչներ կան, այդ թվում Իդրիս Էլբան, Ռասել Քրոուն, Շարլոտա Գենսբուրը, Հյու Լորին, Ջեֆ Գոլդբլյումը եւ այլք։

 



© NEWS.am STYLE