Ռիհաննայի Savage X Fenty ապրանքանիշը թողարկում է տղամարդկանց ներքնազգեստի հավաքածու

22:16   25 սեպտեմբերի, 2020

Ռիհաննան թողարկել է իր Savage x Fenty ապրանքանիշի տղամարդկանց առաջին հավաքածուն։ Հավաքածուի թիզերում նկարահանվել է երիտասարդ երաժիշտ Քրիստիան Կոմբսը՝ ռեփեր Շոն Կոմբսի որդին, որը հայտնի է որպես Պի Դիդդի: Նա նաեւ մասնակցել է հավաքածուի պատրաստման աշխատանքներին։

«Ես ուզում էի ստեղծել իրեր, որոնք կարող է կրել յուրաքանչյուր տղամարդ։ Եվ այն բանից հետո, երբ Քրիստիանն իրեն գերազանց դրսեւորեց 2019 թվականին ցուցադրությունում, ես հասկացա, որ մենք պետք է նրան առաջարկենք համագործակցել», — պատմել է Ռիհաննան։

Savage X Fenty-ի տղամարդկանց առաջին կապսուլային հավաքածուում կլինեն մոնոգրամներով ատլասե ննջազգեստներ, տրիկոտաժե կիսավարտիքներ եւ լողազգեստներ: Ինչպես ապրանքանիշի բոլոր ապրանքները, այս իրերը կթողարկվեն S չափսից մինչեւ XXXL-ը։ Գները տատանվում են $13-ից մինչեւ $ 70։ Հավաքածուն կարելի է ձեռք բերել Savage X Fenty կայքում ցուցադրվելուց անմիջապես հետո:



© NEWS.am STYLE