«Դու ծնվել ես, որ աշխարհը լուսավորվի քո ժպիտով»․ Իննա Խոջամիրյանը նշում է ծննդյան օրը

19:39   25 սեպտեմբերի, 2020

Իննա Խոջամիրյանը, ով հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է ճերմակ բլուզ, պուտավոր պրինտով կիսաշրջազգեստ։ Նրա վարսերն արձակված են։ Կերպարն ամբողջացնում էլայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից Իննայի երկրպագուները շնորհավորել են նրա ծննդյան օրը՝ գրելով․  «Դու ծնվել ես, որ աշխարհը լուսավորվի քո ժպիտով։ Ծնվել ես, որ ժպիտդ լինի էն մարդկանց ժպիտերի պատճառը, ովքեր առանց քեզ էլ չեն պատկերացնում իրենց օրը։ Ծնվել ես, որ դառնաս էն հրաշքը, որ էսօր կաս։ Ծնվել ես, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան լիարժեք լինի»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի վերնաշապիկ էր կրում։ Իննան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու վառ շպար էր ընտրել. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել. «Անկրկնելի», «գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE