«Շքեղ»․ Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

23:33   25 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Ռոզան կրում է սեւի ու սպիտակի համադրությամբ հանդերձանք։ Նա արձակել է վարսերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել երգչուհուն՝ գրելով․ «Շքեղ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Ռոզան սեւ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE