«Նա փրկել է ինձ»․ Քայլի Մինոուգի բոյֆրենդը նրան հանել է ծանր իրավիճակից

12:03   26 սեպտեմբերի, 2020

Քայլի Մինոուգի անձնական կյանքը այժմ, բարեբախտաբար, լավ է դասավորվում: Վերջերս 52-ամյա երգչուհին խոստովանել է, որ իր ներկայիս զուգընկերը՝ Փոլ Սոլոմոնսը, հոգ է տանում իր մասին «ինչպես ոչ ոք»։ Ավստրալացի աստղի խոսքով՝ 46-ամյա սիրեցյալն իրեն բառացիորեն փրկել է ծանր հարվածից, որը հանդիսացել է նախորդ բոյֆրենդից բաժանվելը եւ առողջության հետ կապված խնդիրները:

The Sun-ի հետ զրույցում Քայլին պատմել է, թե ինչպես է Սոլոմոնսն իրեն աջակցել հենց այն ժամանակ, երբ նա ծանր հիվանդացել է հերթական շրջագայության ժամանակ եւ ստիպված է եղել չեղարկել համերգները: Բացի այդ, նա դժվարությամբ էր վերականգնվում Ջոշուա Սասեի հետ հարաբեությունները խզելուց հետո։

«Նա հիանալի էր... պարզապես հիասքանչ, — ասել է երգչուհին Փոլի մասին։ - Շրջագայության ժամանակ նա մի քանի անգամ օգնության եկավ, երբ ես շատ վատ էի։ Նա աջակցեց ինձ, ինչպես ոչ ոք։ Փոլը հոգ էր տանում իմ երկրպագուների մասին, հոգ էր տանում իմ աշխարհի մասին, բայց հիմնականում՝ իմ մասին։ Այնքան հաճելի է, երբ դու ունես մի մարդ, ով չի մասնակցում քո շրջագայությանը, սակայն պարզապես ցանկանում է իմանալ, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է»։

Մինոուգին ու  Սոլոմոսին ծանոթացել են իրենց ընդհանուր ընկերները։ Այդ ժամանակ կինը խզել էր հարաբերությունները Ջոշուա Սասեի հետ։ Զույգը բաժանվել է 2017թ․-ին դերասանի դավաճանության պատճառով. նա դավաճանել է ավստրալուհուն ֆիլմի գործընկեր Մարթա Միլանսի հետ:



© NEWS.am STYLE