Անդրեյ Մակարեւիչը հիվանդացել է կորոնավիրուսով

23:14   25 սեպտեմբերի, 2020

«Մաշինա վրեմենի» խմբի ղեկավար Անդրեյ Մակարեւիչը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ հիվանդացել է կորոնավիրուսով ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին։

Երաժիշտը պարզաբանել է, որ հիվանդությունն ընթացել է թեթեւ ձեւով։ «Այդ վիճակում ես հանգիստ կարող էի թեստ չհանձնել, ես ջերմություն չունեի, հոտի զգացողությունն անհետացավ, ինչն էլ զգուշացրեց ինձ», — հիշել է նա:



© NEWS.am STYLE