«Ավելի բարդ է, քան 8-ժամյա աշխատանքային օրը». Քեթի Փերին մայրության մասին

13:13   26 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի երգչուհին կիսվել է մայրությունից ստացած իր զգացմունքներով. երկու օրից կլրանա Քեթի Փերիի դստեր մեկ ամիսականը:

Փոփ-աստղը խոստովանել է, որ այդ ընթացքում հասցրել է հարմարվել փոքրիկի կյանքի ռիթմին, սակայն դեռեւս տառապում է նորմալ քնի բացակայությունից: Քեթին կարծում է, որ սխալ է այն տեսակետը, որ մայրը լինելը դյուրին է․ «Նրանք, ովքեր կարծում են, որ դա ավելի հեշտ է, քան օրը 8 ժամ աշխատելը, սխալվում են», - գրել է նա Twitter-ում: Օռլանդո Բլումի սիրելիի կարծիքով, ամեն ինչ ճիշտ հակառակն է:

«Երբ կինը դեկրետից հետո վերադառնում է աշխատանքի (ինչ մասնագիտություն էլ ունենա), դա չի նշանակում, որ նա եղել է մի քանի ամիս արձակուրդում։ Այն անցել է մեկ այլ լիարժեք աշխատանքում, որը կոչվում է «մայրություն»», - պարզաբանել է Փերին։

Դերասանուհին խոստովանել է, որ սկսել է ավելի շատ գնահատել ծնողներին։ Քեթի կոչ է արել երկրպագուներին ամեն ինչի համար շնորհակալություն հայտնել իրենց մայրերին. «Զանգահարեք մայրիկին եւ պատմեք, թե ինչպես եք սիրում ու գնահատում նրան, իսկ հետո, նրան այցելելու համար վճարվող արձակուրդ վերցրեք», - խորհուրդ է տվել երգչուհին:

Փերիի խոսքով՝ աղջիկը դեռ շատ փոքր է, որպեսզի իրեն շնորհակալություն հայտնի, սակայն երիտասարդ մայրիկի համար դա նշանակություն չունի։ «Ես սիրում եմ իմ աշխատանքը», - ասել է աստղը՝ ակնարկելով, որ իրեն դուր է գալիս մայր լինելը։

Երգչուհու դուստրը ծնվել է օգոստոսի 27-ին։ Քեթի եւ Օռլանդո անունով փոքրիկ Դեյզի են անվանել։



© NEWS.am STYLE