Սլացիկ ոտքեր, նեղ գոտկատեղ․ Դիանա Տոռեսը՝ համարձակ բացվածքով կիսաշրջազգեստով

11:46   26 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Դիանա Տոռեսը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է համարձակ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան կրում է սեւ երանգի հանդերձանք․ համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, տոպ, պիջակ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել՝ վառ ու ընդգծված շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդերը բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Ոճային», «Սիրուն», «Հիասքանչ», «Գեղեցկություն»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան կրում էր մանուշակագույն բիկինի։ Նա արձակել էր վարսերը, իսկ կերպարը համադրել արեւային մեծ ակնոցի հետ։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան։

 

 

Գլխավոր լուսանկարը՝ eyes___on__you



© NEWS.am STYLE