Իրինա Շեյքն անկեղծ հագուստով լուսանկարվել է լյուքսային բրենդի գովազդում

15:13   26 սեպտեմբերի, 2020

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել է Nicole Benisti լյուքսային ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդային արշավում: Համապատասխան կադրերը հայտնվել են ապրանքանիշի կայքում։

Լուսանկարներից մեկում 34-ամյա մանեկենուհին պատկերված է սեւ զգեստով, որը բաղկացած է լատեքս կիսաշրջազգեստից, կրծկալից, մորթե ներդիրներով վերարկուից եւ բարձրակրունկ կոշիկներից: Մեկ այլ կադրում նրան լուսանկարել են բեժ վարտիքով, կորսետներով, շագանակագույն վերարկուով եւ սպիտակ սանդալներով։

Նկարահանումների հեղինակը ամերիկացի ֆեշն լուսանկարիչ Դեւիդ Ռոմերն է, որը պարբերաբար համագործակցում է այնպիսի հրատարակությունների հետ, ինչպիսիք են Vogue-ը, Esquire-ը, GQ-ն, Elle-ը:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE