Քեթի Տոպուրիան հայտարարել է սիրեցյալի հետ նշանադրության մասին

14:46   26 սեպտեմբերի, 2020

Այն բանից հետո, երբ երգչուհին շքեղ մատանիով սկսել է հայտնվել հանրության առջեւ, լուրեր են տարածվել նրա առաջիկա հարսանիքի մասին։ Ինքը՝ Տոփուրիան, նախընտրում էր մեկնաբանություններ չտալ գալիք տոնակատարության վերաբերյալ, սակայն դա գաղտնի պահելը բարդ խնդիր էր։

Առաջին անգամ 34-ամյա Քեթի Տոփուրիայի ձեռքին բազմանշանակ զարդը ուշադիր հետեւորդները նկատել են աստղի արձակուրդի ժամանակ արված լուսանկարներից մեկում: Արտիստուհին երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպես է նախաճաշում ռեստորանում, սակայն նրանց հայացքն ուղղվել է բոլորովին այլ կողմ։ Երկրպագուները ցանկանում էին իմանալ, թե արդյոք Քեթին մտադիր է ամուսնանալ Լեւ Դենգովի հետ:

Ավելի ուշ մատանին դեռ մեկ անգամ չէ, որ փայլել է կադրում՝ հաստատելով հետեւորդների ու երկրպագուների ենթադրությունները։ Տոփուրիան երկար չտանջեց երկրպագուներին․ վերջերս նա խոստովանեց, որ իսկապես նշանված է։ Ընդ որում, աստղն ընտրյալից ամուսնության առաջարկ է ստացել երկու ամիս առաջ։ Այժմ զույգը զբաղվում է հանդիսավոր միջոցառման պլանավորմամբ եւ արդեն շնորհավորանքներ է ստանում տարբեր մարդկանցից։

Սակայն երգչուհին չի շտապում հաստատել ենթադրյալ հղիությունը: Բաժանորդների կարծիքով՝ Տոպուրիան հմտորեն թաքցնում է հագուստի տակ սպասվող համալրման ապացույցը ։ Լուսանկարներում Քեթին հաճախ ընդունում է դիրքեր, որոնք կարող են թաքցնել կլորացված փորը։ «Ես ամեն կես տարին մեկ կայուն հղի եմ», - կատակում է արտիստուհին։

 

 

Աղբյուրը՝ PeopleTalk, StarHit



© NEWS.am STYLE