«45 տարին չոքեց դուռս, սեւ մազերս չթափվեց բուռս»․ այսօր Արմեն Պետրոսյանի ծննդյան օրն է

16:49   26 սեպտեմբերի, 2020

Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով իր հետեւորդների նա կիսվել է նոր լուսանկարով։

Իր Instagram-ում հրապարակած սեւ-սպիտակ կադրում Արմեն Պետրոսյանը ձեռքերով բռնել է գլուխը, իսկ հրապարակմանը կից հումորային գրառում է կատարել․ «45 տարին չոքեց դուռս, սեւ մազերս չթափվեց բուռս))))»։

Ավելի վաղ հրապարակած արխիվային կադրում պրոդյուսերը պատկերված էր կնոջ՝ Քրիստինայի եւ իրենց երեք երեխաների հետ։ Ընտանեկան ջերմ հրապարակմանը կից պրոդյուսերը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Հին նկարների շարքը շարունակվում է։ Նկար #41(2019թ․ Լոս Անջելես)», ապա հավելել էր «հիշողություններ» «իմ ընտանիքը «հեշթեգերը։



© NEWS.am STYLE