Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկար, որում քույրերը պատկերված են մինչեւ կերպարանափոխությունը

17:11   26 սեպտեմբերի, 2020

Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում քույրերի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ նրանք պատկերված են մինչեւ պլաստիկ վիրաբույժների օգնությամբ կերպարանափոխումը եւ գրեթե անհնար է ճանաչել նրանց։

Քայլի Ջեները, տեսնելով լուսանկարը, խնդրել է Քիմին անմիջապես հեռացնել այն։ Սակայն նա ոչ մի կերպ չի արձագանքել քրոջ խնդրանքին։ Քայլին իսկապես անճանաչելի է։ Այժմ նա իրեն սեքս ռումբ է եւ ոճի մարմնացում, իսկ տասնամյա վաղեմության լուսանկարում ՝ քնքուշ աղջնակ է։

Քայլին առաջին պլաստիկ վիրահատությունն արել է արդեն 17 տարեկանում։ Նա շատ էր տարբերվում իր աստղային քույրերից եւ բարդույթավորվում էր այդ առիթով։  Վերափոխման առաջին քայլը ռինոպլաստիկա էր։ Քայլին նեղացրել է քիթը, միաժամանակ շտկել կզակն ու շուրթերը։  Այնուհետեւ նա բլեֆարոպլաստիկա եւ լիպոսակցիա է արել: Նա չի թաքցնում, որ իրեն դուր է գալիս այն արդյունքը, որին նա հասել է, սակայն Քայլին կանգ չի առնում։

 

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE