«Ապրել է պետք ամեն վայրկյանը ու ապրել լիարժեք շարժումով` թքած, թե վերջում չգիտենք ինչ կա»․ Նազենի Հովհաննիսյան

19:37   26 սեպտեմբերի, 2020

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կրկին անգամ կիսվել է իր մտքերով։

Instagram-յան էջում հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է ուսերը բաց, մանուշակագույն երանգի երակարփեշ զգեստ։ Նա կերպարանք է ընդունել Սեւանա լճի ափին։ Բրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը գրել է․ «Ամեն վայրկյանը շարժում է ու մեզ մոտեցնում է մահվան: Բայց այդ շարժումն անցնում է կյանքի միջով: Ապրել է պետք ամեն վայրկյանը ու ապրել լիարժեք շարժումով` թքած, թե վերջում չգիտենք ինչ կա: Վերջից հետո, որ հաստատ կյանք կա) Հոգին անմահ է, իսկ աշխարհը չափազանց գեղեցիկ` մարմնի մահով վերջանալու համար:

Հ.Գ. Ամենատխուր ու հուսահատ պահերին, երբ արդեն ճաք ես տալու, միայն ասա Փառք Աստծո ու շնորհակալ եղիր ... Աշխարհն այնքա՜ն գեղեցիկ է`ընդամեը մի կյանք սահման ունենալու համար...»։



© NEWS.am STYLE