Դիանա Գրիգորյանը՝ սպորտային կերպարում

20:37   26 սեպտեմբերի, 2020

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ սպորտային կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան կրում է կաթնագույն տաբատ, բեժ բլուզ։ Նրա վարսերն արձակված են, նախընտրել է քնքուշ շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան սեւ հագուստ էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Սցենարիստն արձակել էր մազերն ու գլխազարդ ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին նուրբ շպարն ու աքսեսուարը։



© NEWS.am STYLE