«Վահանը գնում է զբոսնելու». Տատյանա Բրուխունովան լուսանկարել է իր եւ Եվգենի Պետրոսյանի մեծացած որդուն

23:11   26 սեպտեմբերի, 2020

Եվգենի Պետրոսյանը 30 տարուց ավելի ապրել է Ելենա Ստեպանենկոյի հետ։ Սակայն 2018թ․-ին նրանք բաժանվել են սկանդալով։ Անմիջապես խոսակցություններ հայտնվեցին հումորիստի նոր սիրավեպի մասին՝ երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: Լրագրողները տեղեկացել են, որ նրանք գաղտնի ամուսնացել են 2019 թվականի վերջին, իսկ մի քանի ամիս անց լուրեր են տարածվել, որ փոխնակ մայրը երեխայի է ծննդաբերել: Սկզբում արտիստը հերքել է ենթադրությունները, բայց իր ծննդյան օրը ցույց է տվել այն ժառանգին, որը ստացել է Վահան անունը։

31-ամյա աղջիկը խոստովանել է, որ ինքնամեկուսացման ժամանակ սովորել է նոր կարգավիճակին եւ վայելում է մայրությունը։ Եվ ահա սեպտեմբերի 26-ին նա ցույց տվեց ժառանգորդի նոր լուսանկարը։ Բրուխունովան զբոսնելուց առաջ լուսանկարել է որդուն։

«Վահանը գնում է զբոսանքի։ Սպասում է, թե երբ մայրիկը վերջապես կհավաքվի։ Դատելով այն բանից, որ մեջքով է շրջվել, վաղուց է սպասում», - հրապարակմանը կից գրել է Պետրոսյանի սիրելին։

Երկրպագուները հիացել են հուզիչ լուսանկարով։ Իսկ Բրուխունովան պատասխանել է հարցերին։ Նա խոստովանել է, որ երեխան արդեն կարողանում է նստել։ «Ինչ քաղցր արջուկ է», «Ինչպիսի քնքշություն, երջանկություն երեխային եւ նրա ծնողներին», «Տեր, նա հրաշք է», «Երիտասարդ ջենտելմեն», «Փոքրիկը նույնպես ոճային է», «Նորաձեւ տղա», — մեկնաբանել են հետեւորդները: Ի դեպ, Տատյանան ժառանգորդի դեմքը որոշել է ցույց չտալ, բայց նրա ամուսինը նախկինում ցույց է տվել փոքրիկին։

Աղբյուրը՝ Teleprogramma.pro



© NEWS.am STYLE