Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել է Արցախի սահմանին տիրող իրավիճակին։ Նա գրել է․
«#Հաղթելուենք չէ՞ ...
Ուրեմն գրենք, մտածենք խոսենք ու գործենք էդպես:
Տարածել միայն պաշտոնական տեղեկատվություն և փորձել օգտակար լինել նաև սթափությամբ...
Աստված թող բարձր պահի մեր Հաղթական Խաչն ու պահպանի մեր ժողովրդին, Արցախը հայոց սիրտն է` միշտ պիտի բաբախի:
Հ.Գ #հաղթելուենք
...#Արցախ»։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: