«Աստված պահապան Արցախին, մեր զինվորներին եւ հայ ազգին»․ Վաչե Թովմասյան

17:22   27 սեպտեմբերի, 2020

Հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմային անդրադառնում են նաեւ հայ հայտնիները։

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Աստված պահապան Արցախին մեր զինվորներին և հայ ազգին: #հաղթելուենք

Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում։ Ձեր քայլով մի օգնեք հակառակորդին։

Փառք մեր բանակին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:



© NEWS.am STYLE