«Մենք աղոթում ենք տղամարդկանց եւ կանանց համար, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար». Քիմ Քարդաշյան

22:41   27 սեպտեմբերի, 2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ իր Twitter-յան էջում ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել։

«Կոչ եմ անում Բաքվին դադարեցնել ուժի հարձակողական կրառումը, կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ եւ զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք եւ գրոհայիններ ուղարկել Բաքու»,- գրել է Քարդաշյանը:

Instagram-ում նույնպես նա իր դիրքորոշումն է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ՝ նշելով. «Մենք աղոթում ենք տղամարդկանց եւ կանանց համար, ովքեր վտանգում են կյանքը՝ Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Լրատվական կայքերը ապատեղեկատվություն են տարածում, եւ դա «բախում» չէ։ Հայաստանը դարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումների եւ նրանց կանխատեսելի ապատեղեկատվության արշավի զոհը։ Ադրբեջանում, բացի քարոզչության դեպքերից, արգելափակվում են սոցիալական ցանցերը... Մեզ պետք են միջազգային դիտորդներ հետաքննության եւ դիվանագիտական միջոցներ՝ ավելորդ էսկալացիան ու ողբերգությունը կանխելու համար»․․․



© NEWS.am STYLE