Խոակին Ֆենիքսն ու Ռունի Մառան առաջին անգամ ծնողներ են դարձել

10:05   28 սեպտեմբերի, 2020

Հոլիվուդյան դերասաններ Խոակին Ֆենիքսն ու Ռունի Մառան առաջին անգամ ծնողներ են դարձել։ Փոքրիկին անվանել են Ռիվեր ի պատիվ Ֆենիքսի եղբոր, որը 1993թ.-ին մահացել է թմրամիջոցների գերդոզավորման հետեւանքով, հայտնում է Daily Star-ը։

Երեխայի լույս աշխարհ գալու մասին հայտնի է դարձել Ցյուրիխի կինոփառատոնի ընթացքում։ Ռուս վավերագիր Վիկտոր Կոսակովսկին այնտեղ ներկացնում էր «Գունդա» ֆիլմը, որում Ֆենիքսը հանդես է եկել որպես գլխավոր պրոդյուսեր։ Ռեժիսորը նշել է, որ դերասանը չի կարողացել ներկա լինել, քանի որ վերջերս որդի է ունեցել։

Պարբերականը նշում է, որ ըստ ամենայնի, երեխան արդեն իսկ մեկ ամսական է։ Նրա լույս աշխարհ գալը չի հրապարակայնացվել, ինչպես եւ Ռունի Մարայի հղիությունը։ Մայիսին 35-ամյա դերասանուհին նկատել են լայն հագուստով։

Ռունի Մառան հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Վիշապի դաջվածքով աղջիկը»․ «Նա», «Սոցիալական ցանց», «Կողմնակի ազդեցություն»։ Խոակին Ֆենիքսը նկարահանվել է «Նա», «Խորհրդավոր անտառը», «Գլադիատոր» ֆիլմերում։ Նրա ամենահայտնի աշխատանքը դարձավ գլխավոր դերը «Ջոկեր» ժապավենում, որի համար նա «Օսկար» ստացավ։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Dave J Hogan/Getty Images



© NEWS.am STYLE