«Մեր մշակույթը մեր ազգին պահպանել է հազարավոր տարիներ». Սերժ Թանկյանը ներկայացրել է «Արցախ» երգի դեմո տարբերակը

13:00   28 սեպտեմբերի, 2020

Երգիչ, կոմպոզիտոր, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է «Արցախ» երգի դեմո տարբերակը։ Երաժիշտը վստահություն է հայտնել՝ կհաղթահարենք այս պայքարը եւս։

View this post on Instagram

A post shared by Serj Tankian (@serjtankian) on

«Մինչ Հայաստանն ու Արցախը պաշտպանվում են Ադրբեջանի նավթաօլիգարխիկ, կոռումպացված ղեկավարության վերջին ագրեսիայից, մտածում էի «Արցածի երգի» մասին, որը գրել եմ եւ թողարկել 2016թ.-ին Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Ահա երգի դեմո տարբերակը, որը չի հրապարակվել։ Մեր մշակույթը մեր ազգին պահպանել է հազարավոր տարիներ, եւ մենք  վերջին պայքարը եւս կհաղթահարենք»,- նշել է նա։

Լուսանկարը՝ Kevin Winter/Getty Images



© NEWS.am STYLE