«Հայաստանը խաղաղության կողմնակից է». Ժաննա Լեւինան լուսանկար է հրապարակել՝ հայկական եռագույնը ձեռքին

13:13   28 սեպտեմբերի, 2020

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, հայկական եռագույնը ձեռքին լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Նոր հայեր» լեգենդար թիմի անդամների հետ։

«Հայաստանը խաղաղության կողմնակից է»,- լուսանկարը մակագրել է Ժաննան՝ աջակցություն հայտնելով ամուսնու ու երեխաների հայրենիքին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման պայմաններում։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan) on

Լեւինան նաեւ հրապարակել է Գարիկի լուսանկարը, որում վերջինս, մասնավորապես, պատերազմն ու բռնությունն անվանել էր «ադրբեջանական նավթային ռեժիմի բարբարոսական եւ միամիտ մեթոդներ» հայ բնակչությանը վախեցնելու համար։

Ի դեպ, Տավուշում իրավիճակի սրման ժամանակ Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Մարտիրոսյանը, նույնպես գրառումներ էին կատարել սոցցանցերում՝ աջակցելով Հայաստանին ու հայ ժողովրդին։ «Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի», - գրել էր շոումենը։

 



© NEWS.am STYLE