«Հուսով եմ` այս բոլոր փաստերը կնպաստեն, որ դուք էլ չլռեք». Մաշա Մնջոյանը Հայաստանին աջակցելու կոչով դիմել է իր միջազգային լսարանին

20:04   28 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Մաշա Մնջոյանը, որը միջազգային հանրությանը հայտնի դարձավ «Ավստրալիայի Ձայնը» նախագծի շնորհիվ, Instagram-ում անդրադարձել է Արցախում ադրբեջանական հարձակումներին` կոչ անելով իր արտասահմանցի հետեւորդներին անտարբեր չմնալ ստեղծված իրավիճակում եւ սատարել Հայաստանին ու Արցախին:

«Իմ սիրելի արտերկրացի հետեւորդներ, հուսով եմ` դուք երբեք առավոտյան չեք արթնանա «Պատերազմ է սկսվել» հաղորդագրությունից: Հուսով եմ` ստիպված չեք լինի թաքնվել ապաստարանում եւ քնել թշնամու կողմից ռմբակոծության ձայների ներքո: Հուսով եմ` երբեք չեք լսի, որ ձեզ հարազատ մարդը զոհվել է հերթական հարձակման ժամանակ: Եվ հուսով եմ` դուք գնահատում եք ձեր ապահովությունը եւ այն, որ ոչ մի ազգ չի փորձում վտանգել ձեր իրավունքը ապրելու ձեր պատմական հայրենիքում: Հուսով եմ` այս բոլոր փաստերը կնպաստեն, որ դուք էլ չլռեք»,-Story բաժնում գրել է Ավստրալիայում բնակվող երգչուհին:



© NEWS.am STYLE