«Հայկական ոգին անպարտելի է». Սաթի Սպիվակովա

15:01   28 սեպտեմբերի, 2020

Հայտնի դերասանուհի Սաթի Սպիվակովան՝ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի կինը, Instagram-ի իր էջում աջակցել է հայրենիքին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման վիճակում։

«Հայկական ոգին անպարտելի է»,- իր միկրոբոլոգում հայերեն ու ռեսերեն լեզուներով գրել է Սպիվակովան։

Սպիվակոտավ Տավուշում հուլիսյան իրադարձությունների ընթավքում եւս հիշել էր «հայկական ոգու» մասին։ «Ես քաղաքական գործիչ չեմ, ես հայուհի եմ, ես մայր եմ։ Այս բոլոր օրերի ընթացքում մշտապես հետեւում եմ Հայրենիքումս տեղի ունեցող իրադարձություններին։ Չեմ կարող անտարբեր մնալ։ Հայաստանը պատմականորեն հաճախ է դարձել ավերիչ պատերազմների ասպարեզ։ Եվ այսօր, երբ կոնֆլիկտ է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, կրկին մարդիկ են մահանում։ Մեր ազգի ամենազորեղ զենքը եղել է ու կլինի հայկական ոգին։ Իսկ ոգին հնարավոր չէ հաղթել։ Ուզում եմ հավատալ, որ մենք միասին կարող ենք կանխել պատերազմը։ Աստված իմ, պահպանիր Հայաստանը»,- գրել էր Սաթի Սպիվակովան։



© NEWS.am STYLE