«Հաղթելու ենք». Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի հրապարակումը

16:32   28 սեպտեմբերի, 2020

Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, մի քանի հրապարակում է արել ի աջակցություն հայրենիքի։

Victorias Secret-ի հետ առաջինը պայմանագիր կնքած հայուհին կիսվել է երգիչ, կոմպոզիտոր, «System Of a Down» հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի, ինչպես նաեւ Քիմ Քարդաշյանի հրապարակումներով։ Ռուբինան նաեւ լուսանկար է տեղադրել, որի վրա առկա է «Հաղթելու ենք» հեշթեգը։

Երեկ Սերժ Թանկյանն, անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ նշել էր. «Ակնհայտ է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը վաղուց էր ծրագրել այդ լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա. նախազգուշացնող նշաններ եղել են Թուրքիայի կողմից Սիրիայից գրոհայինների ներմուծումից մինչեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի դեսպանատան վերջին նախազգուշացումները։ Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»։



© NEWS.am STYLE