«Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ազգին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը». Սաթի Սպիվակովա

12:31   29 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց)՝ հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը, իր միկրոբլոգում Ադրբեջանին ու Թուրքիային կոչ է արել սթափվել։

«Նրանք, ովքեր երեկ պատմերազմ են սկսել իմ ժողովրդի դեմ, կանգ առեք։ Սթափվեք։ Հայաստանին պատերազմ հարկավոր չէ։ Մենք չենք սկսել այն։ Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ազգին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը։ Հետեւում եմ իրադարձություններին, ամեն ինչ արագ է ընթանում։ Ցավոք, արդեն իսկ զոհեր կան, նրանց թիվն աճում է… Ես նայում եմ կամավորների լուսանկարներին (այս լուսանկարում երեք սերունդ է պատկերված) եւ ավելի եմ համոզվում, որ մեր ազգի ամենազորեղ զենքը միշտ եղել է ու կլինի հայկական ոգին։ Իսկ ոգին հնարավոր չէ հաղթել։ Իմ սիրտը նրանց հետ է, ովքեր գնացել են կռվելու եւ նրանց հետ, ովքեր տանն աղոթում են ու սպասում։ Ասված իմ, պահպանիր»,- Instagram-յան էջում գրել է Սպիվակովան։

View this post on Instagram

A post shared by Sati Spivakova (@satispivakova) on

Վլադիմիր Սպիվակովի կինը հիշեցրել է, որ ԽՍՀՄ տարիներին ծնված երեխաները հիշում են «միայն թե պատերազմ չլինի» արտահայտությունը։ «Մենք հավատում էինք այդ բառերին, մեզ թվում էր՝ բավական է բոլորը ցանկանան, եւ պատերազմ չի լինի։ Բայց յուրաքանչյուր անգամ արդեն իսկ մեր դարում պատերազմը վերադառնում է՝ դաժան, անճոռնի, անմարդկային»,- գրել է Սաթենիկը։



© NEWS.am STYLE