«Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել, մեկնում է Արցախ». Նարինե Գրիգորյան

13:01   29 սեպտեմբերի, 2020

Երեւանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը հայտնել է, որ թատրոնի դերասան Արման Նավասարդյանն առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած։ Իսկ Վարշամ Գեւորգյանը կամավոր է գրվել։

«Իմ խաղընկերնե՜րը...

Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել, մեկնում է Արցախ։

«Իմ սո՜ւրբ հայրենիք,

Դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես,

Ոչ լեզվիս վրա...»

Այսպես է ծնվում ճշմարիտ արվեստը` սրտից: Հպարտանո՜ւմ եմ։

Շուտ հաղթեք ու վերադարձեք, արվեստում նոր հորիզոններ ունենք գրավելու»,- գրել է նա։



© NEWS.am STYLE