«Թուրքիայի ժողովուրդ, ժամանակն է հասկանալու, թե ինչ է նշանակում պատասխանատու լինել սեփական ճակատագրի համար». Սերժ Թանկյանի կոշտ գրառումն Էրդողանի մասին

14:26   29 սեպտեմբերի, 2020

«System of a down» աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանը հերթական գրառումն է արել՝ այս անգամ անդրադառնալով  Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Երաժիշտը Twitter-ում գրառում է արել՝ Թուրքիայի առաջնորդին հիմար անվանելով։ 

«Մի բառ՝ hիմար։ Նա տարածաշրջանի մարդասպան է, որն առաջ է բերում բոլոր խնդիրները։ Թուրքիայի ժողովուրդ, ժամանակն է հասկանալու, թե ինչ է նշանակում պատասխանատու լինել սեփական ճակատագրի համար. դուրս արեք այս հիմարին»,- գրել է նա։

Օրերս Թանկյանն անդրադարաձել էր Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Նա նշել էր՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը վաղուց էր ծրագրել այդ լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա. ըստ նրա՝ նախազգուշացնող նշաններ եղել են Թուրքիայի կողմից Սիրիայից գրոհայինների ներմուծումից մինչեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի դեսպանատան վերջին նախազգուշացումները. «Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»։



© NEWS.am STYLE