«Ադրբեջան, դադարեցրեք ագրեսիան». Սեւակ Խանաղյան

19:19   29 սեպտեմբերի, 2020

Երգիչ Սեւակ Խանաղյանն արձագանքել է Արցախի սամաններին տիրող վիճակին։ Երաժիշտն Instagram-յան էջում նշել է, որ հետեւում է իրադարձություններին եւ Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ագրեսիան։

«Սրտումս տագնապով հետեւում եմ իմ հայրենիքի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Այնտեղ պատերազմ է ընթանում։ Մենք դեմ ենք պատերազմին։ Մահանում են անմեղ մարդիկ։ Դա պարզապես սարսափելի է։ Ադրբեջան, դադարեցրեք ագրեսիան»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Sevak (@sevak_khanagyan) on



© NEWS.am STYLE