«Աղոթենք, որ այս ամենը, որքան հնարավոր է, շուտ վերջանա… այս ամենը պարզապես անմարդկային է…». Գոհար Ավետիսյան

17:01   29 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանում հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Նա Instagram-յան էջում արված հրապարակման մեջ նշել է՝ հայերը դարեր ի վեր ապրել են խաղաղ եւ երբեք պատերազմ չեն ուզել, արժանապատվորեն հաղթահարել են ճակատագրի բոլոր փորձությունները։

«Ամենից հետո, ինչ տեսանք ու վերապրեցինք, թվում էր՝ 2020թ-նն այլեւս ոչնչով չի կարող հարվածել, բայց…

Արդեն մի քանի օր է՝ բոլոր հայերի սրտերը արյունով են լցվում այն գիտակցումից, որ հայրենիքում իսկական պատերազմ է սկսվել… մահանում են անմեղ մարդիկ… զինվորներ․․․ տակավին երիտասարդ տղաներ, որոնք նույնիսկ չեն հասցրել կյանք տեսնել… Մայրերը հողին են հանձնում իրենց որդիներին, երեխաները՝ հայրերին… դա սարսափելի է… սա մարդկային չէ…

Հայերը դարեր ի վեր ապրել են խաղաղ եւ երբեք պատերազմ չեն ուզել, միշտ հետապնդվել են, սակայն միշտ արժանապատվորեն հաղթահարել են ճակատագրի բոլոր փորձությունները…

Անբարոյական է Մոսկվայում նստած սեփական առանձնատներում, լողալով շոկոլայի եւ շքեզ կյանքի մեջ, կառավարության թելադրանքով կամ Թուրքիայի աջակցությամբ պատերազմի կոչով հրապարակումներ անել։ Իսկական տղամարդիկ գործով են ցույց տալիս իրենց վճռականությունն ու սերը հայրենիքի հանդեպ եւ զենքը ձեռքներին՝ կանգնած են սահմանին՝ պաշտպանելով սեփական հայրենիքը ու ոչ թե այս ամբողջ շարժումը համացանցում։

Կրկնում եմ՝ մենք կողմ ենք ամբողջ աշխարհում խաղաղությանը, բոլոր հարցերի լուծմանը բանակցությունների միոջոցով, մեր երեխաների համար խաղաղ ապագային…

Աղոթենք, որ այս ամենը, որքան հնարավոր է, շուտ վերջանա… այս ամենը պարզապես անմարդկային է…»,- գրել է նա։



© NEWS.am STYLE