«Գոռ Գրիգորյանը կամավորագրվեց Արցախ մեկնելու համար. ապրիլյանին էլ Ճամբարակում էր...». Ժակ

16:01   29 սեպտեմբերի, 2020

Հաղորդավոր Եգոր Գլումովը կամավորագրվել է Արցախ մեկնելու համար։ Այս մասին Facebook-յան էջում գրել է հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը։

«Մեր ավագ ընկեր, գործընկեր, ախպեր Գոռ Գրիգորյանը կամավորագրվեց Արցախ մեկնելու համար: Ապրիլյանին էլ Ճամբարակում էր: Նրա գործողությունները միշտ հստակ ու համեստ են, բայց մշտապես հիացնող՝ իրենց բովանդակությամբ:

Բոլորս էլ, ըստ մեր ունակությունների ու բանակի անհրաժեշտության, պիտի կռվենք հանուն հայրենիքի։

Ընդհանրապես, Գոռի Օ.Գ.Գ.-ն Հայաստանի ու ամբողջ մարդկության համար անասելի բարձր է:

Պրն. մայոր, ՊԱՏԻՎ ունեմ:

Աստված մեզ պահապան»,- գրել է նա։



© NEWS.am STYLE