Թուրքական քարոզչությունը դերասան Միլոշ Բիկովիչին «հայտնաբերել է» Լեռնային Ղարաբաղի հակամարտության էպիկենտրոնում

21:27   29 սեպտեմբերի, 2020

Ռուսական կինոյի աստղ, ադրբեջանական ծագմամբ խորհրդային երգիչ Մուսլիմ Մագոմաեւին մարմնավորած Միլոշ Բիկովիչը «հայտնաբերվել» է թուրքական ԶԼՄ-ների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էպիկենտրոնում: Թուրքական ռեսուրսը Twitter-ում հրապարակել է 32-ամյա դերասանի լուսանկարը:

«Սերբական ծագմամբ վարձկան Ալեքս Ջուրիչին նկատել են Հայաստանում», - ասվում է հրապարակման մեջ:

Դերասանն այդ լուրը հրապարակել է իր Instagram-Stories-ում՝ ուղեկցելով այն ծիծաղող էմոջիով։



© NEWS.am STYLE