Ալլա Պուգաչովան դարձել է հայտնի Բարբի տիկնիկի նախատիպ

14:35   6 սեպտեմբերի, 2013

Դիզայներներ Վասիլի Բարբյեն եւ Սերգեյ Ամելկովը որոշել են անակնկալ մատուցել ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային:

Ըստ Delfi-ի, երգչուհին ծննդյան տարեդարձին՝ ապրիլի 15-ին, իր կերպարով 13 տիկնիկ է ստանալու:

Ներկայում արդեն 5 բացառիկ տիկնիկ է պատրաստ: Մեկ օրինակ պատրաստելու համար նրանք շուրջ 1 ամիս են ծախսում, այնպես որ՝ աստղի 65-ամյա հոբելյանին նրանք, հավանաբար, կհասցնեն:

«Ես ցանկանում էի Պուգաչովային ջինսով պատկերել, վաղ շրջանից: Սակայն որոշեցինք սկսել «Կնոջից, ով երգում է»: Երբ ավարտենք, ամբողջ ուժով ձգտելու ենք հանդիպել Ալլա Պուգաչովայի հետ: Ես նրա հեռախոսահամարն ունեմ: Բայց ինքս չեմ համարձակվի զանգահարել, վախից կմեռնեմ»,- նշել է Բարբյեն:



© NEWS.am STYLE