«Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ընդդեմ բռնապետությունների, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը». Ալեքսիս Օհանյան

12:07   30 սեպտեմբերի, 2020

Ձեռնարկատեր, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի լրատվական ծառայությանը տված հարցազրույցի հղումը եւ հետեւորդներին կոչ արել «լսել»։

«Լսեք դեմոկրատական ձեւով ընտրված Նիկոլ Փաշինյանի բառերը։ Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ընդդեմ դիկտատորներին, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը եւ ուշադրություն դարձնի նրանց մարտական գործողություններին ընդդեմ Արցախում հայ քաղաքացիական բնակչության»,- իր միկրոբլոգում գրել է Ալեքսիսը։

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

Ձեռնարկատիրոջ կողմից հրապարակված լուսանկարում մեջբերված են Հայաստանի վարչապետի խոսքերը. «Արցախի ժողովուրդն ազատ ինքնորոշման իրավունք ունի, իսկ միջազգային հանրությունը պետք է Թուրքիային ստիպի դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը»։



© NEWS.am STYLE