«Մենք էքզիստենցիալ պատերազմ ենք մղում երկու ագրեսորների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ»․ Վահե Բերբերյանը դիմել է իր ոչ հայ լսարանին

22:01   30 սեպտեմբերի, 2020

Արցախի եւ Հայաստանի սահմանին ծավալվող իրադարձություններին անդրադարձել է լիբանանահայ եւ ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ եւ կատակերգու Վահե Բերբերյանը դիմել է իր ոչ հայ լսարանին։

Նա հրապարակում է կատարել միկրոբլոգի իր էջում, որում ասվում է․

«Իմ ոչ հայ ընկերներին․ խնդրում եմ, կիսվեք, եթե հավատում եք խաղաղությանը, արդարությանը եւ մարդկային արժեքներին: Մենք էքզիստենցիալ պատերազմ ենք մղում երկու ագրեսորների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, եւ մեզ պետք է, որ դուք ձեր ձայնը բարձրացնեք՝ ի պաշտպանություն իմ հայրենիքի»։



© NEWS.am STYLE