«Արցախը Հայաստան է». հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը «Նռան գույնը» ֆիլմից կադր է հրապարակել

10:11   1 հոկտեմբերի, 2020

Համաշխարհային հայտնիություն վայելող դիզայներ Գրիգոր Ջաբոտյանն աջակցել է Հայաստանին։ Կուտուրյեն կադր է հրապարակել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։

View this post on Instagram

A post shared by KRIKOR JABOTIAN (@krikorjabotian) on

«Հայոց ցեղասպանությունը մեզ չի բնաջնջել, այդ պատճառով մենք ծաղկել ենք։ Մենք ազգ ենք, պատմությունը սերտ կապված է ազգի հպարտության հետ, որը երբեք չի մահանա։ Մենք ապրել ենք, եւ կյանքի մշակույթը մշակույթ է, որը մենք հարգում ենք ու նշում։ Անկախ բոլոր խոչընդոտներից ու դժվարություններից՝ մենք ողջ կմնանք, ինչպես միշտ, եւ ճշմարտությունը միշտ կգտի լույսը տեսնելու ճանապարհը»,- գրել է դիզայները։



© NEWS.am STYLE