Դեն Բիլզերյանի ընտանիքը 250 հազար դոլար է նվիրաբերում Արցախին

11:00   1 հոկտեմբերի, 2020

Դեն Բիլզերյանը, նրա հայրը՝ Փոլը եւ եղբայրը՝ Ադամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար կփոխանցեն։

«USArmenia»-ին տված հարցազրույցում Փոլ Բիլզերյանը նշել է՝ խիստ հիասթափված է, որ Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա։

Հարցազրույցին ընթացքում Փոլ Բիլզերյանը նշել է, որ հուլիսին պատրաստվում էր Հայաստան գալ, սակայն COVID-19-ը խափանել է ծրագրերը։ Նա նշել է, որ վերջին տաս տարվա ընթացքում մի քանի անգամ եղել է Հայաստանում, սիրում է այն։ «Ծրագրում եմ գնալ, երբ կարողանամ»,- նշել է նա։

Ի դեպ, 2018թ.-ի օգոստոսի 27-ին Դեն եւ Ադամ Բիլզերյանները Հայաստանի քաղաքացիություն են ստացել։



© NEWS.am STYLE