«Մեր գործն արդար է, մենք ավելի դաժան աղետներ ենք հաղթահարել». Տաթեւիկ Ադումյան

21:28   1 հոկտեմբերի, 2020

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը Instagram-յան էջում անդրադարձել է Արցախում զարգացող իրադարձություններին։ Նա նշել է՝ Աստված մեզ հետ է, մենք միասին ենք, միասին ուժեղ ենք, հաղթելու ենք։

«Աստված հայ ժողովրդին սիրում է... Այլապես մենք գոյություն չէինք ունենա պատմական այսքան դժվարություններից հետո...

Աստված, տո՜ւր ուժ հայրենանվեր զավակներին, զավակներից լուրի սպասող բոլոր ծնողներին, քանզի չկա ավելի թանկ բան, քան մարդկային կյանքն է...

Մենք հաղթելու ենք, այլ ճանապարհ չկա, բայց այս պահին ես մեկ սուրբ նպատակի համար եմ աղոթում. որ Տերը գթասիրտ լինի, մեր ազգը` ուժեղ եւ հաղթանակող, որ բոլորը շուտափույթ տուն վերադառնան...

View this post on Instagram

A post shared by Tatevik Adumyan (@adumyantatevik) on

Պատերազմներն անիծված են, արհավիրք են, եւ ոչ մի դեպքում չպետք է մարդու կյանքը գործիք դառնա հարձակում սանձազերծող ֆաշիստ բռնապետի ձեռքին։

Մեր գործն արդար է, մենք ավելի դաժան աղետներ ենք հաղթահարել, այս անգամն էլ ենք պատվով հաղթանակելու, բայց եկե՜ք միասին աղոթենք, որ բոլոր զինվորները շուտով իրենց ծնողների հետ լինեն, բոլոր հայրերը եւ մայրերը շուտով իրենց ընտանիքի հետ լինեն, եղբայրները` քույրերի...

Աստված մեզ հետ է, մենք միասին ենք, միասին ուժեղ ենք, հաղթելու ենք»,- գրել է նա։



© NEWS.am STYLE