«Այս ամենի մեղավորը Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն են». ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնեանը հետեւորդներին պատմել է Արցախում տիրող իրավիճակի մասին

17:02   1 հոկտեմբերի, 2020

Capital Cities հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնեանը ինստագրամյան էջում անդրադարձել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմին՝ իր հետեւորդներին տեղեկացնելով մանրամասները.

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SEBU (@sebusimonian)

«Արդեն 4 օր է՝ ադրբեջանական եւ թուրքական զինված ուժերը պատերազմ են սկսել Հայաստանում՝ թիրախի տակ պահելով խաղաղ քաղաքացիներին: Հայրենիքը պաշտպանելիս 107 երիտասարդ հայորդիներ են զոհվել: Հայկական զինուժը, պաշտպանելով հայրենիքը, խոցել է ռեակտիվ կործանիչ, ԱԹՍ-եր եւ ուղղաթիռներ, ոչնչացրել է զրահամեքենաներ: Ադրբեջանաթուրքական կողմի կորուստների թիվը հասնում է 1000-ի: Նրանց զինվորներից շատերը երիտասարդ, հուսահատ, մոլորության մեջ հայտնված սիրիացի վարձկաններ են, եւ նրանց մահը եւս ողբերգական է: Այս ամենի մեղավորը Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն են՝ Ալիեւն ու Էրդողանը»,-գրել է երաժիշտը՝ գրառմանը կից հրապարակելով նաեւ հայ հերոսների անունները, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքին:



© NEWS.am STYLE