«Աղոթում եմ հայ քաջ զինվորների համար։ Աստված ձեզ հետ». Ռեջի Բուշի հայ կինը գրառում է արել

13:21   2 հոկտեմբերի, 2020

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ Հայաստանից խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշը, չի մոռանում հայկական արմատների մասին։

Այս անգամ Լիլիթն աջակցություն է հայտնել հայրենիքին. Լիլիթն Instagram-յան էջում Արցախում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մի քանի հրապարակում է արել՝ նշելով, որ աղոթում է հայ զինվորների համար։

View this post on Instagram

A post shared by Lilit Bush (@lilitslife) on

«Աղոթում եմ հայ քաջ զինվորների համար։ Աստված ձեզ հետ։ Ամբողջ մարմինս փշաքաղվում է»,- գրել է նա։

Ի դեպ, իր էջում գրառում է արել նաեւ Ռեջի Բուշը՝ նշելով, որ աղոթում են հայ զինվորների համար, «որոնք այժմ կռվում են Ղարաբաղում՝ իրենց հողն ու բնակչությանը պաշտպանելու համար»։



© NEWS.am STYLE