Երգչուհի Յուլյա Չիչերինան հայտնվել է ադրբեջանական անօդաչուների հարվածի տակ

12:11   2 հոկտեմբերի, 2020

Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերնինան հայտնվել է ադրբեջանական անօդաչուների հարվածի տակ։ Այս մասին Telegram-յան ալիքում գրել է «WarGonzo» նածխագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։

«Подъём» պարբերականին տված հարցազրույցում երգչուհու ամուսինը՝ Սուհրաբ Ռադջաբովը, հայտնել է, որ իրենց խումբը դեռ դուրս չի եկել հարվածի տարածքից։ «Կարծես թե ամեն ինչ անցել է։ Առանց վնասվածքների։ Դրանք հիմա մեր շուրջ են, դեռ տեղ չենք հասել։ Մենք Ղարաբաղ ենք գնացել աջակցելու, կամավոր»։

Ավելի վաղ երգչուհին Telegram-յան ալիքում լուսանկար էր հրապարակել, որում համապատասխան հանդերձանք էր կրում՝ Հայաստանի զինված ուժերի տարբերանշաններով։



© NEWS.am STYLE