«Աղոթեք Հայաստանի համար». ամերիկացի դերասանուհի եւ մոդել Քլոե Մորեց

15:11   2 հոկտեմբերի, 2020

Հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում արտասահմանում բնակվող շատ հայտնիներ, որոնք հայկական արմատներ ունեն, աջակցություն են հայտնել Արցախին ու Հայաստանին։ Ընդ որում, աջակցություն են հայտնում ոչ միայն մեր հայրենակիցները։

Իր լուման է ներդրել նաեւ հոլիվուդյան աստղ, մոդել Քլոե Մորեցը, որը Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակել է ANCA-ի կոչը՝ բարոյապես ու ֆիանանսական միջոցներով աջակցել Հայաստանին։

«Աղոթեք Հայաստանի համար»,- գրել է նա՝ հղում հրապարակելով այն մասին, թե ինչպես կարելի է գումար փոխանցել։

Ի դեպ, ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էին եկել Քիմ եւ Քլոե Քարդաշյան քույրերը, ինչպես նաեւ նրանց եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը։



© NEWS.am STYLE