Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան ողջ է եւ այժմ գտնվում է Ստեփանակերտում։ Այս մասին Telegram-յան ալիքում հայտնել է «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չիչերինան հարվածի տակ է հայտնվել։ Նախքան դա արտիստը լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր հատուկ հանդերձանքով։
Յուլյան Սմեյոնին տված հարցազրույցում պատմել է, թե որտեղ է թաքնվել հարվածից։
«Ինձ կատու է փրկել։ Ես տեսա, թե ինչպես է կատուն հանգիստ նստած ու գնացի դրա մոտ»,- նշել է նա։
Չիչերինան նաեւ խոստացել է երգել առաջնագծում։ «Ուռա։ Մենք կհաղթենք»,- հավելել է երգչուհին։