«Կանգնած եմ Հայաստանի կողքին». Քլոե Քարդաշյան

19:00   2 հոկտեմբերի, 2020

Հայության համար այս բարդ օրերին Քարդաշյան ընտանիքը շարունակում է աջակցել հայրենիքին։ Քարդաշյանները, որոնք համացանցում միլիոնավոր հետեւորդներ ունեն, հրապարակումներ են անում՝ նաեւ տեղեկացնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում ու Արցախում։

Րոպեներ առաջ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը, Instagram-յան էջի Stories բաժնում նոր հրապարակում է արել։ «Կանգնած եմ Հայաստանի կողքին»,- նշել է Քլոեն։

Օրեր առաջ Քլոեն կոչ էր արել մասնակցել Արցախին աջակցության համար գումարի հավաքմանը «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս։ Ես աղոթում եմ յուրաքանչյուրի առողջության ու անվտանգության համար։ Կոչ եմ անում միանալ ինձ ու Էրիկ Իսրայելյանին (Ամերիկային բնակվող հայ պրոդյուսեր)՝ կիսվելու համար Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակման վերաբերյալ տեղեկությամբ»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE